Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել։
Նա նշել է, թե բանավեճի առաջարկը մերժելուց հետո նախկին նախագահների կողմից ուղիղ ու միջնորդավորված շարունակվում են վարչապետին հակադարձելու փորձերը։
«Վարչապետի առաջարկը շատ ուղիղ ու հստակ էր, եթե կա հակադարձելու ու քննարկելու թեմա, պետք է առերես բանավիճել, հակառակ դեպքում արժեք չունեն հեռակա կարգով ուղիղ ու այլ անձանց թիկունքից հակադարձելու փորձերը։
Ինչպես նաև քոռ կոպեկի արժեք չունեն նախկին նախագահների հեռակա առաջարկներն ու հակադարձումները, քանի դեռ խուսափում են վարչապետի հետ առերես բանավեճից»,- գրել է նա։