Փաշինյանը դիկտատոր Լուկաշենկոյին ցույց տվեց իր տեղը. Բելառուսի ընդդիմադիր գործիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում գրողի ծոցն ուղարկեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Այսպիսի կարծիք է հայտնում բելառուս ընդդիմադիր գործիչ Պավել Լատուշկոն՝ խոսելով Փաշինյանի և Լուկաշենկոյի բանավեճի մասին:

«Հայաստանի վարչապետի համար զզվելի էր սեղմել դիկտատորի ձեռքը: Այսօր Բելառուսի նախագահը փորձեց համոզել Փաշինյանին գնալ Բելառուս և մասնակցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդին, ինչին Նիկոլ Փաշինյանը, չցանկանալով սեղմել Լուկաշենկոյի ձեռքը, դիկտատորին ցույց տվեց իր տեղը»,- ասում է նա:

Մեջբերելով հայտնի տեսանյութը՝ Լատուշկոն ուշադրություն է հրավիրում դիկտատորի լկտի պահելաձևի վրա և նշում, որ Լուկաշենկոն սովոր է այդպես խոսել իր սեփական պատգամավորների հետ. «Իսկ Փաշինյանի արձագանքը նրան հունից հանեց»:

Նա հիշեցնում է ՀՀ վարչապետի հայտարարությունն առ այն, որ չի մեկնի Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ իշխանության ղեկին է Լուկաշենկոն, քանի որ նա օգնել է Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում:

«Բելառուսցիները կսեղմեն Նիկոլ Փաշինյանի ձեռքը»,- ամփոփեց քաղաքական գործիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ