Ես ոչ մեկի մոտ կեղծ ակնկալիք ձևավորելու ցանկություն չեմ ունեցել: Այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնրոդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մարդկանց մոտ կեղծ ակնկալիքներ առաջացրեցին:
«Ես ինձ համար եմ ձևակերպել ակնկալիքները և այդպիսով էլ դուրս եմ եկել փողոց: Երբ ես դուրս եմ եկել փողոց, առաջին իսկ վայրկյանից ոչ ոքի չեմ հրավիրել փողոց, մարդիկ իրենց ցանկությամբ, գիտակցությամբ, պատասխանատվությամբ գնահատելով իրավիճակը դուրս են եկել փողոց»,- ասաց Սրբազանը:
Ինչ վերաբերում է սխալներին, Սրբազանը նշեց. «Մեր հիմնական խնդիրը եղել է կազմակերպչական, եղել է ժամանակը չունենալ այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու և հիմնական խնդիրը եղել է որոշակի վստահությունը, որ մենք ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամբ, որոնք ի վերջո ինչ-որ ձևով չեն իրականացրել»:
Սրբազանը տեղեկացրեց, որ դրանց մեջ կան քաղաքական ուժեր, կան ոչ քաղաքական ուժեր: «Ես այս մասին շատ բան չեմ կարող ասել, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսելու այդ մասին: Մենք ունեցել ենք որոշակի վստահություն թե՛ քաղաքական ուժերի, թե՛ տարբեր խմբերի նկատմամբ, որ զանազան գործողություններ կիրականացնեին այս կամ այն ճանապարհով, որոնք կբերեին արդյունքի, բայց դրանք չեն իրականացել վերջնաարդյունքում»,- ասաց նա: