Ադրբեջանը հրաժարվել է Ռամզան Կադիրովի առաջարկած օգնությունից

Ադրբեջանը հրաժարվել է Ռամզան Կադիրովի առաջարկած ֆինանսական և այլ օգնությունից՝ ավիավթարի հետևանքով զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքների համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը շատ կտրուկ հայտարարել է, որ երկիրը ոչ մի օգնության կարիք չունի։

«Ո՛չ պետությունը, ո՛չ էլ քաղաքացիները չեն ընդունի նման օգնություն և մենք կտրամադրենք մեր քաղաքացիներին անհրաժեշտ օգնությունը»,- ասել է աղբյուրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ