Ռուբեն Մեհրաբյանը գրում է.
Նիկոլ Փաշինյանն օնլայն ուղարկեց ռուսական նավի հայտնի հասցեով կոլխոզենֆյուրերին։ Լավ արեց եւ ճիշտ արեց։ Մարդիկ ուրախանում են, լավ են անում։ Ի վերջո, երբ հանգամանքների բերումով մանր քրեականների շրջապատում ես հայտնվում, այն էլ կոլխոզի մակարդակի, եւ չափները կորցրած՝ կեղտոտ բերանները հաստ գլխներից լայն բացելով «թրաշդ» են քննարկում, թե բա «մալադոյ», «տելեվիզրիդ» վրա են ֆիքսվում ու փորձում գեղի բոսյակի դիրքերից ինքնահաստավել՝ պիտի տեղները ցույց տաս, ու ասես՝ իրենք ով են, որտեղից են, որ պատի ծակից են դուրս եկել, որտեղ պիտի գնան, ու հետո էլ զանգեն եւ զեկուցեն, թե ինչպես հասան եւ այլն։
Սակայն, մի սկզբունքային հարցում այնուամենայնիվ պետք է պարզություն մտցնել։
Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ խոսակցություն-թամաշան այդ կոլխոզենֆյուրերը բացեց իր պախանի «զակազով»։ Հույսները դրել էին, երեւի, ռուսերենը ոչ այնքան վարժ իմանալու, լեզվի մանր քրեական երանգների չֆիքսելու, ուրիշ բան չէ՝ գուցե տարիքից ամաչելու վրա, չգիտեմ։ Բայց չէ՞ որ դա առաջին անգամը չէր, որ կոլխոզենֆյուրերը հանդես է գալիս որպես բեղերով Մաշա Զախարովա։
Եվ ընդհանրապես, մեզ մոտ մի խաբկանք կա, որը ռուսները հմտորեն կառուցել են մեզ համար։ Դրա բաղկացուցիչներն այն են, որ մեզ թվում է, թե Ադրբեջանի հետ մեր կոնֆլիկտում մեր «օպոնենտն» Ալիեւն է, որ մեր ներսի վեճ-բանավեճերում մեր «օպոնենտը» տնաբույծ ցուրտը տարածներն են, իսկ նման աղբակույտահավաքներում՝ ասենք, էս կոլխոզնիկը։ Արտաքուստ եւ մակերերսին՝ այո, իհարկե։ Բայց այդ ամենն ուղղորդվում եւ կառավարվում է մի՛ տեղից՝ Կրեմլի թունավոր առնետի կողմից։ Առնետը չի երեւում, բայց առնետը հարամում է եւ վարակում։ Առնետի բնույթն է այդպիսին։ Մանավանդ՝ չեկիստ առնետի։
Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք նորմալ համարենք այն, որ ամեն անգամ պիտի գնանք եւ «ասենք», ու բոլորը դրանից ուրախանան, թե «լավ ասեց», այլ հասնենք նրան, որ այլեւս չգնանք, որ այլեւս հույսները կտրեն, որ կգնանք։ Շրջապատը փոխելու խնդիր կա ուղղակի։ Բայց կա՞։ Ես չգիտեմ։
Թե չէ․․․ հա՛, «ասեց», հա՛, լավ արեց, հա՛, պետք եղավ՝ էլի «կասի»․․․ Բայց մենք մեզ մի՛ հարց պետք է տանք․ մենք ի՞նչ գործ ունենք կամ կարող ենք ունենալ այդ մանր քրեական աղբակույտի հետ, այդ էժան գոպնիկների շրջապատում։
P.S. «Татталья — сутенер, не более того, мелкая сошка…. Я знаю, здесь приложил руку Барзини». (с)