Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը։
Այս հարցին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Վիզանների ազատականացման տեսանկյունից տրվել է պաշտոնական մեկնարկը գործառնական փուլի։
Սա նշանակում է, որ երկու կողմերը ունեն բարձր հանձնառություն, որպեսզի մշակեն գործողությունների ծրագիր, որը թույլ կտա հասկանալ, թե որ ուղղությամբ ինչպիսի առաջընթաց կա և վիզաների ազատականացման բուն պրոցեսը երբ կարող ենք ակնկալել»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այս հարցը կենտրոնանում է մի քանի հենասյուների վրա՝ հանրային անվտանգություն, անձնական տվյալների պաշտպանություն և այլն։
«Վիզաների ազատականացումը հնարավորություն է ՀՀ-ում տարբեր ոլորտներում ճիշտ ստանդարտներ ներդնել։ Շատ լավ փորձառություն ունենք, որ գործընկերները գնահատում են մինչ այս պահը իրականացված բարեփոխումները, սա է հիմք տվել զրույցների մակարդակից անցում կատարել գործնական փուլին»,- նշեց նա։