Azerbaijan Airlines-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու տարբեր վարկածներ են շրջանառվում. եղանակային վատ պայմաններ, թռչունների հետ բախում և, վերջապես, հակաօդային պաշտպանության հրթիռի հարված:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ունի տվյալներ, որ Բաքու-Գրոզնի օդանավը եղանակային վատ պայմանների պատճառով փոխել է ուղղությունը և ուղևորվել դեպի ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայան, մինչդեռ ավիավթարից փրկված ուղևորները փաստել են՝ նախքան օդանավի շարքից դուրս գալը հզոր հարված, պայթյուն են լսել, ապա համատարած խուճապ է տարածվել ամբողջ օդանավով մեկ:
«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ կատարվածում ինչ-որ մութ կետեր կան:
Բլեյանը նկատում է՝ սխալ կամ վատ կոմունիկացիայի հետևանքով օդանավը հայտնվել է այնպիսի օդային տարածքում, որտեղ ռուսական ՀՕՊ-ն է աշխատել, ինչի մասին նախապես գոնե պետք է զգուշացված լիներ օդանավի անձնակազմը:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: