Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձավ ընդդիմադիրների այն խուսույթին, թե Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի։

«Եթե կան փաստերը, պետք է խոսենք փաստերով։ Մենք 2․2 տոկոսի նվազում ունենք ՀՀ-ում ընդհանուր հանցավորության թվի։ Այստեղ այդ խոսույթը ունենալ ու պնդել, որ կա հանցավորության աճ, կամ կա հիմնականում քրեական ենթամշակույթին հարելու դրսրոևումներ, ուղղակի փաստահեն պնդում լինել չի կարող։

Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ ունենք նվազում, ուրեմն ունենք նվազում։ Մենք նկատում ենք, որ ունենք, օրինակ, գողությունների նվազում, սրա կողքին կարևոր է նաև, որ ունենք տարբեր դեպքերով կրակոցներ, և դա գաղտնիք չէ ամբողջ աշխարհում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՆԳՆ-ը խիստ քաղաքկանություն ունի այս տեսանկյունից։

Ինչ վերաբերվում է քրեական ենթամշակութային դրվագներին, ապա, ըստ նախարարի այդ խմբավորումները պատահական չէ, որ ձևավորվում են, կան նպատակներ, և պետության խնդիրն է չեզոքացնել բոլոր այդ նպատակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ