Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադրձել է իր հոր հետ կապված միջադեպին։
Նա ներողություն է խնդրել երևանցիներից և նկատել՝ բոլորի ընտանիքներում էլ կան անդամներ, որոնք իրենց խոսքում կարող են լինել շատ սխալ։
«Լրագրողը մոտենում է հորս և հարցեր է տալիս կայանատեղիների մասին։
Հայրս բավականին կոպիտ ու տգեղ պատասխաններ է հնչեցնում, վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի, միգուցե մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են, և շատ ափսոսում եմ ասված բառերի, խոսքերի համար, ներողություն եմ խնդրում դրա համար։
Իրականում Երևանի քաղաքապետարանը իր որևէ քաղաքականություն մշակելիս, աշխատանք անելիս, մարդկանց բոլորի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում։ Մեր վերաբերմունքը երևանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով։
Ուզում եմ ասել, որ շարունակական լրատվական դաշտում շրջանառվող ստերը, տեղեկատվությունները իմ ընտանիքի վերաբերյալ, իմ վերաբերյալ, և դեղին մամուլի ազդեցությունը, որը որոշակի հետք թողնում է մեր ընտանիքի առօրայում, որոշակի նյարդ է առաջացնում, իսկ իմ հայրը պարզ մարդ է, քաղաքական գործիչ չէ, իրականում նյարդերի կառավարման տեսանկյունից շատ ավելի դյուրին է տրվում պրովոկացիաների։
Ես կարծում եմ, որ այսուհետև մենք՝ բոլորս, միասին պետք է ավելի ուշադիր լինենք մեր խոսքում։ Չնայած իմ հայրը Երևանի քաղաքապետարանում չի աշխատում, բայց իմ հայրն է, ես իրեն լավ ճանաչում եմ, գիտեմ, որ այն դաստիրակությունը, որն ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։