«Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին»։
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
Նա նաև հավելել է․
«Հանկարծ հայրենական բելառուսականի հույսին չմնա ու ԵԱՏՄ նիստերում բաց չթողնի Հայաստանի պաշտոնյաների առցանց ելույթները։ Կամ նվերն ուղարկենք Բելառուսի արտաքսված քաղհասարակության անունից։ Կատակ չեմ անում»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել է հեռավար ձևաչափով։
Նիստի ընթացքում նա և Բելառուսի նախագահը լարված զրույց են ունեցել։