Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Ադրբեջանի կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով։

Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8,432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրա ԱԹՍ-ի գործողության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ։

Խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին:

Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ակտաու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել: Ինչպես հայտնի է, ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Նշենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ևս հայտարարել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ