Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Առողջական խնդրով պայմանավորված, վարչապետը նիստը նախագահում է տեսակապի միջոցով:

«Մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններն էին տնտեսական համագործակցությունը, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը, ներքին շուկայի արգելքների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերություների ամրապնդումը»,- ողջույնի իր խոսաքում ասաց վարչապետը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի:

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ