«Ասման մահանում է». Բաշար Ասադի կնոջ վիճակը ծայրահեղ վատթարացել է

Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի կնոջ` Ասմայի մոտ լեյկեմիայի ռեցիդիվ է. նրա ողջ մնալու հավանականությունը 50 տոկոս է, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ասման մահանում է», — թերթին ասել է մի աղբյուր, ով վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անմիջական կապի մեջ է եղել քաղաքական գործչի ընտանիքի հետ: «Երբ լեյկոզը վերադառնում է, դա սարսափելի է: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նրա վիճակը 50/50 է», — ասել է մեկ այլ աղբյուր, որը կապի մեջ է եղել Մոսկվայում Ասադների ընտանիքի հետ:

Գործակալության տվյալներով՝ նախկին նախագահի կնոջը մեկուսացրել են՝ նրան վարակիչ հիվանդությունների փոխանցումը կանխելու համար։ Ասմա Ասադին արգելված է լինել մեկ սենյակում այլ մարդկանց հետ, սակայն նրա հայրը՝ Ֆավազ ալ-Ախրասը, որոշ ժամանակ խնամել է նրան Մոսկվայում։ Ընտանիքին մոտ գտնվող Telegraph-ի աղբյուրները նշել են, որ Ասադների ընտանիքը վշտի մեջ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ