Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից (ակնհայտորեն՝ պատահաբար): Հիմնավորումներով հղումը՝ մեկնաբանությունում:

Շատ էպիկ է, որ օրեր առաջ կրեմլյան քարոզիչները պատմում էին, որ Հայաստանում ֆրանսիական ՀՕՊ-ը վտանգ է քաղավիացիայի համար: Այնինչ վերջին 10 տարում հենց ռուսական ՀՕՊ-ն է քաղաքացիական ավիացիայի գլխավոր մեղավորը:

Այսպես,

-2014 թվականին ռուսները ռուսական ԲՈւԿ համակարգից խոցեցին Մալայզիական Բոինգ 777-ը՝ 298 զոհ,

-2019 թվականին իրանցիները ռուսական ՏՕՌ համակարգից խոցեցին ուկրաինական Բոինգ 737-ը՝ 167 զոհ,

-2024 թվականին ռուսները հավանաբար Պանցիր համակարգից խոցեցին ադրբեջանակն Էմբրաեր 190-ը՝ 38 զոհ:

Այլ կերպ ասած, վերջին մոտ 10 տարում ռուսաստանյան հակաօդային միջոցներից քաղաքացիական ինքնաթիռի խոցման արդյունքում մահացել է առնվազն 503 մարդ:

Հ.Գ. Հալալ է բրազիլիացի ինժիներներին, ում ստեղծած ինքնաթիռը ՀՕՊ-ի կողմից խոցվելուց հետո 200 կմ թռչել է՝ ընկնելուց հետո էլ մարդկանց մի մասը ողջ է մնացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ