Թուրքիայի պաշտպանության նապարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լյոյդ Օսթինի հետ, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայի և տարածաշրջանի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր: