ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Էդ մարդիկ տարիներ շարունակ մեղադրել են ներկայիս իշխանությանը, թիրախավորել են վարչապետին, տարատեսակ մեղադրանքներ են հնչեցրել, ընդ որում, քարոզչական թեզերը ԼՂ հիմնախնդրի բանակցությունների հետ կապված, տարիներ շարունակ, էդ թվում նաև իրենց կառավարման տարիներին, իսկ նրանցից ամեն մեկը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 10 տարի կառավարել են երկիրը, հնչեցրել են նաև իրենց կառավարման տարիներին:

Փաստացի այդ մարդիկ հիմա հրաժարվում են իրենց իսկ արած հայտարարությունները հիմնավորելուց: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ աղետ է, երբ որ ՀՀ նախկին նախագահները իրենց երկրի ներսում իրենց արած հայտարարությունները հրաժարվում են հիմնավորելուց: Դուք պատկերացրեք՝ էդ մարդիկ ինչ պատասխանատվությամբ են գնացել բանակցելու»,- ասաց Չախոյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ