Տեր-Պետրոսյանի արձագանքում մի առանցքային բան շատ նման է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման տրամաբանությանը․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը գրել է.

3 օր անց ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հիշեց կամ հասկացավ, որ թեման էլ, հետևանքներն էլ լուրջ են (առաջին օրը ՀԱԿ մամուլի խոսնակը թեման ուղղակի վեր էր ածել կայֆավատի ու անլրջության) ու հանրային կարծիքի դաշտում տանուլ են տալիս։

Թեպետ այսօր էլ ավելի քաղաքական տեքստի ներքո է հիմնավորել իր մերժումը․․․

Ինձ զարմացրեց, որ Տեր-Պետրոսյանի արձագանքում զարմանալիորեն մի առանցքային բան շատ նման է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման տրամաբանությանը․ այն է՝ ակնարկվում է, թե գրեթե կարևոր չէ, թե ինչ է նախորդել 30 տարի, ինչ փաստաթղթեր են մշակվել, կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ու նաև պատասխանատուն, որ Արցախը հայաթափվել է․․․ Մնացածն էական չէ, թե երեք նախագահներն ինչ են արել կամ չարել մինչև այդ․․․

Զարմանալի է նաև, որ նա պատասխանատվությունից իսպառ ազատում է նաև Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ ողջ մեղքը թողնելով Նիկոլ Փաշինյանի վրա․․․ Թվում է, թե նա հնչեցնում է դե յուրե (քանի որ Նիկոլ Փաշինյանն է տվյալ պահին եղել երկրի ղեկավարը) ճշմարտությունը, բայց ինքն էլ գիտի, որ իրականությունը ունի նաև դե ֆակտո մաս, որտեղ իրենք երեքն էլ կան․․․ Բայց նա էլ Քոչարյանի ոգով ասում է՝ մենք ոչինչ սխալ չենք արել․․․

Թերևս միակ բանը, որտեղ համակարծիք եմ Տեր-Պետրոսյանի հետ, դա կարգավորման բոլոր տարբերակները հրապարակելն է։ Իսկ այստեղ էլ հարց է՝ եթե դա Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը չարեցին առաջին օրվա մեր պահանջից հետո, ու դժվար թե անի, ապա ինչո՞ւ դա չի անում Տեր-Պետրոսյանը՝ հրապարակելով իր տրամադրության տակ եղած իր օրինակները․․․

Չէ՞ որ միայն նրա թիմից կարող էին երբեմնի թիմակից Նիկոլ Փաշինյանի Հայկական ժամանակում հայտնվել կարգավորման այն տարբերակները, որոնք մշակվել էին Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք, որոնք նա ընթերցում էր Ազատության հրապարակում․․․ Ի վերջո, Հայաստան ժամանող ՄԽ համանախագահները նաև իր հետ էին հանդիպում անգամ իր պաշտոնաթողությունից հետո․․․ Դրան էլ հավելած իր պաշտոնավարման շրջանում մշակված կարգավորման 2 տարբերակները․․․

Կներեք, բայց դրանք անձնական ինտելեկտուալ, հեղինակային սեփականություն չեն ոչ մի նախագահի համար

Մի խոսքով՝ տխուր է, շատ տխուր․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ