Քո բառամթերքով ասեմ. տղա էիր, լուծեիր․ Երկիր ես ղեկավարել․․․ Արեն Մկրտչյան

 

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քո բառամթերքով ասեմ. տղա էիր, լուծեիր։ Երկիր ես ղեկավարել։

Բա ասում էիր` ամենավատ իշխանությունը որոշում չկայացնող իշխանությունն է։ Որոշում կայացնելդ հրաժարական տալն ու սերունդների գլխին պատերազմ ժառանգություն թողնե՞լն էր։ Որոշում կայացնելդ որոշում չկայացնելն էր։

2008-ին առաջնորդեիր մինչև վերջ։ Որոշում կայացնելդ պրոցեսի կեսից տնային կալանքի անցնե՞լն էր` անվտանգության նկատառումներից ելնելով, երբ փողոցում 10 ցուցարարի դիակ կար։

Որոշում կայացնելու պահին պրոֆեսիոնալ թռնողների, կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ