Միջերկրական ծովում ռուսական «Ursa Major» նավի վրա թիրախավորված ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Այս հայտարարությունն արել է նավի սեփականատերը՝ «Օբորոնլոգիստիկա» ընկերությունների խումբը:
«Ըստ նավի անձնակազմի անդամների ցուցմունքների՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ին` Մոսկվայի ժամանակով 13: 50-ին, երեք անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել աջ կողային հատվածում, հետո նավը կտրուկ թեքվել է մինչև 25 աստիճան։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ նավի մեջ ջուր է լցվել», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
«Օբորոնլոգիստիկան» վստահեցրել է, որ նավի գերբեռնվածություն չի եղել։ ««Ursa Major» նավը Ռուսաստանի խոշորագույն բեռնանավերից մեկն է (առավելագույն բեռնատարողությունը՝ 9,5 հազար տոննա), 806 տոննա բեռով Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստից ուղևորվել է «Վլադիվոստոկ» նավահանգիստ։
«Նավի գերբեռնվածության մասին հնչեցրած վարկածը չի համապատասխանում իրականությանը և վնաս է հասցնում «Օբորոնլոգիստիկա» ՍՊԸ-ի հեղինակությանը», — նշում է մամուլի ծառայությունը:
«Ursa Major» բեռնատար նավը կործանվել է դեկտեմբերի 23-ին Միջերկրական ծովում, անձնակազմի 14 անդամները փրկվել են և տեղափոխվել Կարտախենա նավահանգիստ, 2-ը համարվում են անհետ կորած: Նավը խորտակվել է իսպանական ափից 67 մղոն և Ալժիրից 45 մղոն հեռավորության վրա: Ռուսական նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել 12 օր առաջ։