Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել նշված ինստիտուտները»,-ասել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով ՝ ամեն ինչ սկսվել է արևմտյան երկրների կողմից այդ ձևաչափի աշխատանքի արգելափակումից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ