Նախկին նախագահները մերժեցին, որովհետև ասելիք չունեին, միևնույն է՝ կպարտվեին։ Civic.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Ըստ պատգամավորի՝ նախկին նախագահները հիմա փորձոմ են արդարացում գտնել բանավեճին չմասնակցելու համար. «Հայտնի պատճառներ կան, որն էլ եղել է բանավեճից հրաժարվելու առիթ։ Եթե մի փոքր ասելիք ունենային, միանշանակ ընդունելու էին բանավեճի հրավերը»։
Պատգամավորի խոսքով՝ մինչև 2024 թվականը ընդդիմությունը խուսափում էր ԱԺ-ում որևէ գործունեություն ծավալել, նրանք սեզոնային ակցիաներ էին անցկացնում, որոնց միտումը ոչ թե փրկչի դերն էր, այլ աթոռակռիվ էր. «Ցուրտը եկավ՝ լռեցին»։
Պատգամավորը չի կարծում, որ ընդդիմությունը իրենց մրցակից է։