Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան

Արդյոք քովիդը պատրվակ է, որ վարչապետը չմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ առաջնորդվում է վարչապետի պաշտոնական հայտարարություններով և կարծում է, որ պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել:

Ըստ Կոնջորյանի, կան շրջանակներ, որոնք բոլոր պրոցեսների վերաբերյալ էլ դավադրապաշտական վարկածներ են առաջ քաշում, նույնիսկ եթե վարչապետն ասի՝ «մածունը սպիտակ է»:

«Վարչապետը արդեն հանդես է եկել գրառմամբ և մասնակցության-չմասնակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն արել է»,- ասաց Կոնջորյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ