Դատարանը պարտավորեցրել է Լայվնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանին Ստյոպա Սաֆարյանից ներողություն խնդրել և նրանից բռնագանձել 600000 դրամ որպես պատճառված վնասի փոխհատուցում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ազատ Դունամալյանի նախագահությամբ ս․թ․ նոյեմբերի 12-ին վճիռ է արձակել իր վարույթում քննվող վիրավորանքի քաղաքացիական գործով, որով վիրավորանք է ճանաչել Ստյոպա Սաֆարյանի հասցեին Լայվնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի կատարած հրապարակային արտահայտությունները, նրան պարտավորեցրել է հրապարակայնորեն ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից և որպես փոխհատուցում պատասխանողից բռնագանձել 600 հազար դրամ։
Հիշեցնենք, որ դեռևս 2019թ․ հոկտեմբերի 27-ին Լայվնյուզի լրագրող Թագուհի Ասլանյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրողի հետ միասին ներխուժել էին Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի գրասենյակ քննարկումից անմիջապես հետո, ապա վեճի բռնվելով գրասենյակի աշխատակիցների հետ խոչընդոտել քննարկումների դահլիճին կից սենյակում օտարեկրյա դիվանագետի հետ Ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հանդիպումը, հրաժարվել կատարել վերջինիս ու գրասենյակի աշխատակիցների կողմից մասնավոր տարածքը ազատելու մասին արված բազմաթիվ հորդորները՝ պահանջելով Ստյոպա Սաֆարյանից «բացատրություններ ներկայացնել» նախորդած քննարկմանը իրենց լրատվամիջոցին չհրավիրելու պատճառների մասին, ապա դատարան էին դիմել Ստյոպա Սաֆարյանի դեմ վիրավորանքի ու փոխհատուցման պահանջով։ Այս գործով արձակված դատական ակտի՝ Վերաքննիչ դատարանում բողոքարկման արդյունքում արձանագրվեց գործը քննած դատավոր Զարուհի Նախշխարյանի կողմից հայցի հիմքը և առարկան ի վնաս Ստյոպա Սաֆարյանի և օրենքի պահանջների ոտնահարմամբ փոխելու փաստերը։ Հետագայում Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին ԲԴԽ-ում քննված մի քանի կարգապահական վարույթների արդյունքում։ Զարուհի Նախշքարյանի դեմ այդ վարույթներից մեկն էլ հարուցվել էր Ստյոպա Սաֆարյանին վերաբերող գործով։ Այդ տևական շրջանում, ավելի ստույգ՝ 2021թ հունիսի 20-ին Թագուհի Ասլանյանը սոցիալական ցանցերում հանդես էր եկել մի շարք հանրային դեմքերի, այդ թվում Ստյոպա Սաֆարյանի բարի համբավն ու արժանապատվությունը վիրավորող գրառումներով։
ՄԱՀՀԻ դատաիրավական բարեփոխումների ծրագիր