Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն անդրադարձել էին «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատվությունների՝ Հակոբյանի նամակի շուրջ առկա քննարկումներին և մանրամասներ ներկայացրել այդ նամակի բովանդակությունից և արձագանքներից:

Նամակն ուղղված է եղել խոշոր ընկերություններին, որով ներկայացվել են հիմնադրամի ծրագրերը և խնդրել, որ հավանելու դեպքում ֆինանսապես աջակցեն դրանք կյանքի կոչելու համար:

«Այդ եթերի անհրաժեշտությունն առաջացել էր, քանի որ որոշ շրջանակներ ամիսներով փորձում են այդ նամակի փաստն օգտագործել՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում հակաժողովրդավարական կարգեր են, ավտորիտարիզմ է հաստատված, վախի մթնոլորտ և ինչ-որ լծակներ են գործադրվում բիզնեսին շորթելու համար:

Բայց այդ եթերի ընթացքում հրապարակված փաստերը ինչի մասին են խոսում: Այդ նամակից գրվել է 473 ընկերությունների, 383-ը ոչ մի գումար չի փոխանցել, այսինքն 80 տոկոսից ավելի: Գումար փոխանցել է 86 ընկերությունը, որն ընդհանուրը մոտ 20 տոկոսն է:

Հիմա, եթե ՀՀ-ում լիներ ավտորիտարիզմ և չլիներ ժողովրդավարություն, եթե իշխանության կողմի լիներ ռեկետի, վախի մթնոլորտ և այլն, քանի՞ ընկերություն վարչապետի տիկնոջից նման նամակ ստանալուց հետո պետք է նվիրատվություններ անեին, ակնկալվող գումարից մի բան էլ ավելի: Պարզ է՝ առնվազն 95 տոկոսը»:

Ըստ վարչապետի, այս փաստն ամենամեծ ապացույցն է, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, հակառակ դեպքում նման թվերի գոյությունը հնարավոր չէր լինի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ