Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նախկին նախագահների բանավեճից հրաժարվելուն:

«Բանավեճի շուրջ ծավալվող այս «վեճերի» վերաբերյալ մի բան միանշանակ է հասարակության ճնշող մեծամասնության համար։

Առաջին դեպքում՝ հրավերը չմերժելու պարագայում ենթադրյալ հրավիրյալների մասնակցության առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն և քաղաքական սնանկություն։

Հակառակ պարագայում՝ այս դեպքում մերժման պարագայում և՛ս մեծ հաշվով չփոխվեց պատկերը, արձանագրվեց ոչ միայն վերը նշվածը, այլ շոշափելի դարձավ և հետո նաև հաստատվեց ժամանակին վարած քաղաքականության վերաբերյալ հանրության առաջ հաշվետվողականություն ունենալու վախերը չհաղթահարած դառը բարդույթները ևս:

Եվ հետևապես երկրորդ իրավիճակը արձանագրելով՝ անցնենք առաջ»,- գրել է Ազարյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ