ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկա է գտնվել «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության կազմակերպած տարեմուտի տոնական համերգին:
Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում՝ նշելով, որ համերգի ընթացքում անազատության մեջ գտնվող կանանց ուրախ պահեր են պարգևել երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Նարեկ Պողոսյանը, Սամսոն Պանյանը, Արսեն Զաքարյանը, Դավիթ Հայրոյանը և Դավիթ Աղասին։
«Ծանոթացա նաև կրթական դասընթացների մասնակցած դատապարտյալների ձեռքի աշխատանքներին:
Այս տարվա ընթացքում «Աբովյան» ՔԿՀ-ում նման դասընթացների մասնակցել է 20 դատապարտյալ»,- գրել է վարչապետի տիկինը: