Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ

Համացանցում է հայտնվել Բաքու-Գրոզնի չվերթն իրականացրած և կործանված ինքնաթիռի սրահից:

Ինքնաթիռի կործանման վերջնական պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական վարկածով՝ թռչունների երամի հետ բախումն ու տեխնիկական անսարքությունն են պատճառ հանդիսացել։

Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ