Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է

Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից:

Կեղծ թղթադրամները վերցվել են:

17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ