Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղեղը նորմալ մարդկանց համար անհասկանալի է, ուստի նրա ցանկացած հայտարարության չպետք է լուրջ վերաբերվել։ Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերաբերյալ Ուկրաինայի ղեկավարի դիրքորոշմանը։ Զելենսկին հայտարարել է, որ ռուսական էներգառեսուրսների դիմաց վճարումը կդիտարկվի որպես «հակամարտության ֆինանսավորում»։