Վարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։

Գյումրեցի մարզիկը քվեարկության արդյունքում ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը (1567), իսկ լավագույն եռյակը եզրափակել է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (489):

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:

25-ամյա Լալայանը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ ճանաչվել է 2024 թ. Հայաստանի լավագույն մարզիկ, իսկ օրեր առաջ արժանացել էր ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ