Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ քովիդի թեստը կրկին դրական է:

«Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- գրել է նա։

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ իր մոտ քովիդ է ախտորոշվել, և չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի»,- գրել էր նա։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ վարչապետը քովիդի թեսթ հանձնել է օտարերկրյա ուղևորությունից առաջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ