ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին՝ թե ո՞ր փուլում իշխանությունները հասկացան, որ Արցախը Ադրբեջանի մաս է։

«Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը դա թույլ չի տվել անել: Մենք էլն բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»,- ասել է նա։:

Կոնջորյանի խոսքով, ԼՂ ղեկավարներն ամբողջությամբ տեղյակ են եղել ողջ գործընթացից․ «Բնականաբար, տեղյակ լինելով՝ պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև նրանց թույլ չտվեցին: Հետո, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ այդ հեղաշրջումը, մեր հայաստանյան ընդդիմության սրտի ներկայացուցիչներն այնտեղ դարձան ղեկավարություն, ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը լուծարեցին ու գնացին Եվլախ՝ խոսելու, այն դեպքում, երբ որ մինչև այդ կարող էին գնալ և այլ մայրաքաղաքներում խոսեին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ