Վարչապետը բազմիցս խորհրդարանական ընդդիմությանը, այդ թվում հրապարակային առաջարկել է հանդիպել փակ ֆորմատով, բաց ֆորմատով, ինչպես իրենք կուզեն և ներկայացնի այն, ինչ տեղի է ունենում բանակցություններում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Ընդդիմությունը կարող էր ասել շատ լավ, բայց մենք ուզում ենք, որ մեր հետ գա նաև Ռոբերտ Քոչաևյանը, դժվար թե մենք ասեինք՝ չէ, թող Ռոբերտ Քոչարյանը դռան մոտ սպասի, պարզ է ասելու էինք, թող գա, եթե ուղում է, բայց չեն ուզել»,- ասաց նա:
Կոնջորյանը նշեց, որ այսօր Հայաստանում քաղաքական տրամաբանությունը հակառակ է աշխատում, աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը հրավիրում բանավեճի, իսկ Հայաստանում իշխանությունն է ընդդիմությանը կանչում բանավեճի և ընդդիմությունը հրաժարվում է:
«Հիմա որ ասում են մենք հաղթած նախագահներն ենք, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավարն է, Հայաստանի 3 հաղթած ղեկավաներից ոչ ոք Հայաստանում ժողովրդի քվեն չի ստացել, բոլոր հաղթած նախագահները պարտվել են ընտություննրում և իրենց կողմից պիտակված պարտված վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթել է ընտրություննորում»,- ասաց Կոնջորյանը: