«Առաջին անգամ է, որ ՀՀ-ում ընտրություններն անցնում են նման մթնոլորտում. ոչ մի լարվածություն չկա: Հիշո՞ւմ եք, որ երբեւէ նման բան եղած լինի»,-Թալինում այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները:«Այս ընտրությունները պետք է լինեն ամենաարդարն ու ժողովրդականը: Այս ընտրություններում արմատախիլ պետք է անենք «ասողների» ինստիտուտը: Նման ինստիտուտ էլ կա՝ թաղային հեղինակություններ են ասում:
Ուրեմն, թաղային հեղինակությունները թող իրենց թաղերում պպզած մնան ու հանկարծ չփորձեն ոտքի կանգնել, որովհետեւ նրանց հետ կպպզացնենք: Որեւէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացուն անգամ խնդրել կամ պահանջել, թե ում ընտրի»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը: