Վարորդական իրավունքի քննությունների համար կներդրվի հերթագրման համակարգ․ շրջանառության մեջ են դրվել նախագծեր

ՀՀ ՆԳ նախարարությունից տեսանյութ են հրապարակել, որին կից հայտնում են, թե քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա քաղաքացիները ինչպես կարող են օգտվել այլ ծառայություններից։

Այսպիսով՝ քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։

Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք։

Կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։

Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։

«Նախագծերը շրջանառվել են: Հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված մյուս առաջարկները: Լուծումները՝ շուտով:

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ունեք նոր առաջարկներ, որոնք Ձեր կարծիքով կլավարկեն հենց Ձեր կյանքը, կարող եք ներկայացնել մեկնաբանություններում»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ