Թրամփը խոստացել է մահապատժի ենթարկել մարդասպաններին և բռնաբարողներին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի մահապատժի ենթարկվեն դաժան մարդասպաններն ու բռնաբարողները։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Իմ երդմնակալության արարողությունից անմիջապես հետո ես կուղղորդեմ Արդարադատության նախարարությանը մահապատիժ սահմանել՝ պաշտպանելու ամերիկյան ընտանիքներին բիրտ բռնաբարողներից, մարդասպաններից և հրեշներից», – գրել է նա:

Սպիտակ տան նոր ղեկավարը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կրկին կդառնա օրենքի և կարգուկանոնի երկիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ