Մալխասի արվեստը երևանցիներն են. Տիգրան Ավինյան

Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները, մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին:

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։

Այն բացառիկ հնարավորություն է միավորելու ջազի սիրահարներին, հարգանքի տուրք մատուցելու մաեստրոյի տասնամյակների աշխատանքին:

Մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,- գրել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ