Կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվի ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։