ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախկին երեք նախագահներն ու նրանց շրջապատը տարիներ շարունակ հեռակա բանավիճում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արցախյան հակամարտության թեմայով՝ յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ որպես միակ ճշմարիտ։ Սակայն, երբ վարչապետն առաջարկեց թողնել իրենց գրասենյակները, հանրության առջև իրական բանավեճ ծավալել և ապացուցել իրենց տեսակետների ճշմարտացիությունը, կրկին սկսեցին ամենատարբեր պատճառաբանություններով տեքստեր հրապարակել՝ խուսափելով բանավեճից։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նախկին նախագահներին խորթ է սեփական հանրության առջև հաշվետու լինելու գաղափարը, ինչը վարչապետ Փաշինյանի աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է։
Միևնույն ժամանակ, նախկին բանակցությունների մանրամասների բացահայտումը կարող է պարզել, որ այսպես կոչված «ոչմիթիզականները» փաստացի քննարկում էին փաստաթուղթ, որը ենթադրում էր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը»։