Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Էրդողանը մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը «Իսլամական ութնյակին» հաջող ընթացք ունենա:

Թուրքիայի նախագահ նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի զարգացումներին:

«Խաղաղության ապահովմամբ ակնկալում ենք, որ Հարավային Կովկասը կհասնի մնայուն կայունության և բարօրության»,- ասել է Էրդողանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ