Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան

«Գուցե Երևան քաղաքի բոլոր հատվածներում հրավառության հարցը դեռ ամբողջապես լուծված չէ, բայց եկեք համեմատենք 2024 թվականին իրականացված հրավառությունների քանակը 2023 թվականի հրավառությունների քանակի հետ և կտեսնեք, որ ուղղակիորեն շեշտակի կրճատվել է թիվը»:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Նմանատիպ ահազանգերի քանակը շատ է նվազել: Այո՛, միգուցե իսպառ չի վերացել, բայց որ ընդհանուր առմամբ հրավառությունների այն վախեցնող քանակները և ծավալները Երևան քաղաքում այլևս տեղի չեն ունենում, փաստ է»,- նշեց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ հրավառությունների մասին կանոնակարգերը էականորեն փոփոխելու որոշման համահեղինակներից մեկն էլ ինքն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ