Բժիշկ Հայկ Մանասյանը գրում է.
Նիկոլի մարտահրավերը օդում կախված թողնելը հենց իմ հանդեպ, ու ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հանդեպ վախկոտություն է, եթե կոպիտ, շատ կոպիտ ասեմ, ստորություն։
Անգամ ստախոս հանցագործին են լսում, նրա ցուցմունքները հրապարակում դատարանում։ Անգամ զրպարտողից են պահանջում առերեսում, և սեփական ,, անմեղությունը,, վերահաստատում։ Ով ուզում է լինի Նիկոլը, գնացեք և ջախջախեք Ձեր հակափաստարկներով, գնացեք ու պատերի տակ բամբասելու փոխարեն, տղամարդավարի կանգնեք դեմն ու խլեշեք, եթե պատասխան տվող եք։
Անձամբ իմ, ու ՀՀ-ից 34 տարում արտագաղթած 1 միլիոն 200 հազար հայության համար, Ձեր քիթը բնից չհնաելը, ինքնին նողկալի է։
Դուք Նիկոլի համար չէ, որ պիտի մասնակցեիք այդ դեբատին, այլ իմ ու ինձ պես միլիոնավոր մարդկանց համար։ Ու Դուք Նիկոլին չեք մերժում, այլ ինձ ու իմպեսներին եք մերժում, պատմելու ողջ ճշմարտությունը։
Դուք իմ ծնողներից խլված ջահելության ու ինձնից գողացված մանկության հիմնավորումն եք հրաժարվում տալ։
Դուք…