«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն միջազգային հեղինակավոր «Great Place to Work» ընկերության կողմից որակավորվել է որպես «Հիանալի աշխատավայր»:
Այս հարցման հարթակը հնարավորություն է տալիս ընկերություններին զարգացնել իրենց բրենդինգը՝ սկսելով աշխատակիցների կարծիքների ուսումնասիրություններից։
Կազմակերպությունները հնարավորություն են ունենում օգտվել կադրային կառավարման լավագույն միջազգային փորձից, համեմատել իրենց ցուցանիշները համաշխարհային ամենամեծ կազմակերպական տվյալների բազայի և այլ ընկերությունների հետ։
«Great Place to Work» վկայականի ստացումը և «Լավագույն աշխատավայրեր» (Best Workplaces) վարկանիշներում ներառումը նպաստում են աշխատանքային մշակույթի որակի ճանաչմանը՝ ընկերությունը դարձնելով լավագույն կազմակերպություններից մեկը Եվրոպայում և ամբողջ աշխարհում աշխատելու համար։