Նիկոլ Փաշինյանը 1 օրում 3 նախագահին «ծալեց ու դրեց տակը», քաղաքական գործիչը հաղթեց. Սաֆարյան

Քաղաքագետ Ստոյպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը 1 օրում 3 նախագահին «ծալեց ու դրեց տակը»։

«Սա բոլորին քաջ ծանոթ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանն է, որից հմուտը քաղաքական աբարոտկաների ոլորտում դեռևս չկա։

Քաղաքական խնդիրը լուծվեց։ Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Բայց, այ, Արցախյան խնդրի ու պատերազմի մասին ճշմարտության խնդիրը, որը պետության անունից պետք է լուծեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, դեռևս լուծված չէ։ Այդտեղ որևէ մեկը չի էլ կարող հաղթել, քանի որ ամեն մեկը, տարբեր չափերով, պատասխանատվության բաժին ունի։

Այդտեղ պետք չի, որ որևէ մեկը հաղթի։ Այդտեղ միակ հաղթողը պետք է լինի ճշմարտությունը»,- գրել է նա:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ