Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախկին նախագահների՝ վարչապետի բանավեճի հրավերը մերժելուն։
Ամենահետաքրքիր ու քաղաքական արձագանքը, այնուամենայնիվ, տվել է միայն Սերժ Սարգսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանն անլրջացրել է, իսկ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը կենցաղային ու գողական մտածողություն է։
Սերժ Սարգսյանը ակնարկել է ՄԽ համանախագահներին քննարկմանը մասնակից դարձնելու մասին։ Իսկ դա լուրջ թեմա է ու պատասխանատվության կիսման առումով նա արդարացի է։ Սա մեկ կամ երկու մեղավորի մասին չէ…