«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում․․․»․ Դանիել Իոաննիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել:
Այն ներկայացնում ենք ստորև.

Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում.
1. Երբ դիմացինի կարգավիճակը պատշաճ չի,
2. Երբ ֆիզիկապես չի կարող,
3. Երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու է։
Տվյալ դեպքում 1-ին պատճառը բացակայում է (դիմացինը պետության գործող ղեկավարն է), 2-րդ պատճառը կարող է տեղին լինել միայն Տեր-Պետրոսյանի պարագայում։
Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (միգուցե` նաև Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ