Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդակցություն էր հրավիրել Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսների հետ՝ ամփոփելու 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և պլանավորելու առաջիկա տարվա անելիքները։
Դեսպանը երախտագիտություն է հայտնել պատվո հյուպատոսներին շարունակական հանձնառության և Հայաստանի Հանրապետության ու Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար։
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել քննարկելու 2025 թվականի ռազմավարական ծրագրերն ու անելիքները՝ կենտրոնանալով ԱՄՆ-ում Հայաստանի ներկայության ընդլայնման, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական նախաձեռնությունների ուղղությամբ համագործակցության հետագա զարգացման վրա: