Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին բանավեճի հրավերին։
‼️ 6 տարի է՝ մեղադրում են հող տալու համար
‼️ 6 տարի է՝ մեղադրում են բանակցությունները ձախողելու համար
‼️ 6 տարի է՝ մեղադրում են բանակը, պետությունը կազմաքանդելու համար
‼️ մեղադրում են պատերազմը պարտվելու ու Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար
Վարչապետի կողմից բանավեճի հրավերը նախկին նախագահների համար շատ լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները։
🛑Հակառակ դեպքում անլուրջ է ստացվում՝ անընդհատ մեղադրանքներ հնչեցնել ու խուսափել դրանք հասցեատիրոջ դեմքին ասելուց։