Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն տեսազանգի միջոցով շնորհավորել է աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Վարազդատ Լալայանին:

Այս մասին Առաջին ալիքի «Շաբաթվա սպորտ» հաղորդմանը հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Նա ասաց՝ ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, ուժեղագույնի ձեռքերում և նա պետք է հաղթի ինչպես, որ ես եմ արել»,- հայտնել է Ալավերդյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) գերծանր քաշայինների պայքարում կարիերայում առաջին անգամ արժանանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ