ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վերահրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների՝ սրճարաններում ծխելու դեպքերի վերաբերյալ գրառումը՝ արձագանքելով.
«Օրենքը մեր բոլորի առողջության պահպանման համար է, հետևաբար բոլորս պետք է շահագրիռ լինենք, որ այն պահպանվի ու պետք է մենք բոլորով ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում օրենքը պահպանվի:
Ես ինքս հաճախ եմ դիմում սրճարանի աշխատակիցներին, եթե որևէ մեկը ծխում է, ճիշտ է հաճախ տհաճ իրավիճակներ են ստեղծվում կամ գործը հասնում է վիճաբանության, բայց հաճախորդների նման պահանջի դեպքում ավելի խիստ կպահեն կանոնները:
Դուք ունեք իրավունք պահանջելու, որ օրենքը չխախտվի հանրային վայրերում: Հարցրեք ինքներդ Ձեզ ինչու՞ ես պետք է հանդուրժեմ և շնչեմ ծուխը, եթե այն վնասելու է իմ առողջությունը»:
Ավելի վաղ վարչապետը խնդրել էր քաղաքացիներին՝ սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս նկարել նրանց: